Հաճախ տրվող հարցեր
Գրանցվելու համար կարող եք հետևել ուղեցույցի քայլերի հաջորդականությանը։ Հղում
Անձնագրային տվյալների լրացումը անհրաժեշտ է մաքսային ձևակերպումների նպատակով։ Յուրաքանչյուր առաքանի ՀՀ ներմուծվելիս անցնում է համապատասխան մաքսային ձևակերպում, որի համար անհրաժեշտ է ՀՀ մաքսային մարմիններին տրամադրել առաքանու ներմուծողի տվյալները։ Ձեր կողմից լրացված անձնագրային տվյալները մշակվում են համապատասխան ՀՀ գործող օրենսդրական կարգավորումների։
Ինտերնետային կայքում պատվերը գրանցելուց հետո մուտքագրեք Ձեր պատվերի բեռնակրման /tracking/ համարը Ձեր անձնական գրասենյակում և լրացրեք պատվերի մանրամասները։ Գրանցված առաքանու առաքման ընթացքին կարող եք հետևել առաքանու մեր արտասահմանյան պահեստ մուտք գործելուց հետո։Հղում
Պատվերները կարող եք ստանալ ք.Երևան Գայի պողոտա 37 հասցեով կամ պատվիրել առաքում։ Առաքումը Երևանի տարածքում անվճար է, եթե առաքվող առաքանիների համընդհանուր քաշը կազմում է կամ գերազանցում է 2 կիլոգրամը։
Կայքի միջոցով կարող եք անկանխիկ վճարել առաքման դիմաց՝ մուտք գործեք Ձեր անձնական գրասենյակ և սեղմելով «լիցքավորել հաշիվը» կոճակին։
Առաքման ծառայության արժեքի գումարը հաշվարկվում է 100 գրամի դիմաց, եթե առաքման տեսակի համար չի կիրառվում ծավալային կամ նվազագույն քաշ։ Նվազագույն քաշը կիրառելի է միայն ծովային առաքման ժամանակ։
Ֆիզիկական անձանց բեռների առաքման սակագինը հաշվարկվում է ըստ փաստացի և ծավալային քաշի, եթե առկա է ծավալային քաշ։ Բեռը համարվում է ծավալային, եթե կողմերի երկարությունների հանրագումարը գերազանցում է 150 սմ-ը կամ եթե ծավալային քաշը գերազանցում է փաստացի քաշը 2 և ավել անգամ։ Նման դեպքում առաքման սակագինը հաշվարկվում է համաձայն ծավալային քաշի՝ հատուկ 3500 դրամ/կգ սակագնով օդային առաքումների համար։ Ծավալային քաշի միջազգային հաշվարկման բանաձևն է երկարություն * լայնություն * բարձրություն / 5000 սմ/կգ։ Ստացված արդյունքը արտացոլում է առաքանու ծավալային քաշը կիլոգրամով։ Հղում
Էքստրա ծառայություններից օգտվելու համար պատվերը գրանցելիս նշումներ դաշտում նշում եք, թե ինչ հավելյալ ծառայություն եք ուզում մատուցվի։
Գնիր իմ փոխարեն ծառայության արժեքը կազմում է 3% պատվերի գումարի ընդհանուր արժեքից, բայց ոչ պակաս քան 2000 դրամ: Ուղարկելով ապրանքի հղումը /link/ և նշելով պատվերի մանրամասները (օրինակ
չափ, գույն, քանակ)՝ պատվերը կուսումնասիրվի մեր աշխատակիցների կողմից և Ձեզ կնշվի պատվերը ձևակերպելու արժեքը: Գումարը վճարելուց հետո, Ձեր պատվերը կձևակերպվի և մեր պահեստ հասնելուն պես կավելացվի Ձեր անձնական էջում: