Ֆիզիկական անձանց համար բեռնափոխադրման արժեքը հաշվարկվում է ըստ բեռի փաստացի քաշի, բացառությամբ գերծավալային քաշով բեռների:
Սիրելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից մեր ծառայությունները ժամանակավորապես կդադարեցվեն մինչև հավելյալ ծանուցում։ Այս փուլում մենք վերանայում ենք մեր ամբողջ գործառնական համակարգը՝ նպատակ ունենալով ստեղծել առավել կայուն և արդյունավետ լուծումներ։
Մինչ այդ՝ 📦 Մենք կշարունակենք հավաքագրել մեր պահեստում արդեն առկա և դեպի մեր արտասահմանյան պահեստներ ուղարկվող բոլոր ծանրոցները մինչ օգոստոսի 31-ը՝ բոլոր մուտք գործող ծանրոցները վերցնելու և Հայաստան առաքելու նպատակով։
‼️ Խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո մեր պահեստում ստացված ծանրոցները չեն ընդունվի և չեն առաքվի։
Մեր թիմը երաշխավորում է, որ այն բոլոր ծանրոցները, որոնք արդեն իսկ ուղարկվել են կամ գտնվում են մեր պահեստում, պարտադիր կերպով կհասցվեն համապատասխան հասցեատերերին։
Շնորհակալ ենք Ձեր վստահության և ըմբռնման համար։ Հետևեք մեր էջերին՝ ծառայությունների վերագործարկման մասին ժամանակին տեղեկանալու համար։
Հարգանքով՝ UEX թիմ