Shopping Time!

08.06.2024

Share
Shopping Time!

Ավելի արագ, անհամեմատ մատչելի և առավել հուսալի!

Էլ ի՞նչ է հարկավոր արտերկրից գնումներ կատարելու համար։

Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ մեր նոր առաքման և լոգիստիկ ծառայությունը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը Հայաստանում։ Մեր նպատակն է տրամադրել ձեզ արագ, հարմարավետ և վստահելի առաքման ծառայություններ ԱՄՆ-ից՝ ձեր միջազգային գնումները դարձնելով ավելի հասանելի և պարզ։

Կատարեք գնումներ Ձեր կողմից սիրված և աշխարհահռչակ խանութներում, իսկ մենք կհոգանք մնացացի մասին։

Կայքում արդեն հասանելի են.

  1. Ծանրոցների օդային առաքում ԱՄՆ-ից
    Մենք տրամադրում ենք տեղական հասցեներ ԱՄՆ-ում, որով դուք կարող եք կատարել ձեր գնումները։ Այնուհետև մենք դրանք կառաքենք Հայաստան՝ արագ, շատ արագ, իսկ առաքման արժեքի մասին խոսելն ավելորդ է. շուկայականից անհամեմատ ցածր առաքման արժեք՝ առաքման տարբեր տարբերակների համար։

  2. ԷՔՍՏՐԱ ծառայություններ
    Ձեր օնլայն գնումները առավել հարմարավետ դարձնելու համար կարող եք օգտվել ԷՔՍՏՐԱ ծառայություններից.

    Լուսանկարել առաքանին
    Լուսանկարել ապրանքը
    Ստուգել պատվերը
    Չվերափաթեթավորել
    Հավելյալ փաթեթավորում
    Մասնատել պատվերը
    Կանգնեցնել պատվերը
    Վերադարձնել պատվերը ուղարկողին

     

  3. Գնիր իմ փոխարեն
    Չե՞ք կարողանում գնել այն, ինչ ցանկանում եք, չի՞ ստացվում վճարել հայկական քարտով՝ մենք կօգնենք ձեզ՝ կատարելով գնումներ ձեր փոխարեն:

  4. Առաքում տուն
    Ժամանակ չունե՞ք ստանալու Ձեր ծանրոցը՝ հոգ չէ։ Դռնից դուռ առաքում բոլոր պատվերների համար։ Խնայե՜ք Ձեր ժամանակը։

Ինչպես Սկսել

  1. Գրանցվեք մեր կայքում և ստացեք ձեր անձնական հասցեն։

  2. Կատարեք ձեր գնումները օնլայն խանութներում և օգտագործեք մեր տրամադրած հասցեն։

  3. Մենք կտեղեկացնենք ձեզ, երբ ձեր փաթեթները կհասնեն մեր օտարերկրյա պահեստ։

  4. Ընտրեք ձեզ հարմար առաքման տարբերակ և ստացեք ձեր գնումները Հայաստանում։


Դե ինչ, սկզբի համար դեռ այսքանը, իսկ Դուք կարող եք արդեն գրանցվել և սկսել պատվիրել UEX-ի հետ։

ԳՐԱՆՑՎԵԼ

Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկանալ մեր ծառայությունների մասին, խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով․

  • Էլ․ փոստ: info@uex.am

  • Հեռախոս: +374 10 20 30 40

  • Սոցիալական ցանցեր: Հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում

Մենք սպասում ենք ձեր փաթեթներին։